Ողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 3,727,993։ Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։
Կորոնավիրուսային պանդեմիայից մահացածների թիվը կազմում 258,354 մարդ, ապաքինվել է 1,242,482 մարդ:
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 1,237,633, մահացածների թիվը 72,271 է, ապաքինվել է 200,628 մարդ։
Երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 250,561, իսկ մահացության ցուցանիշը կազմում է 25,613, ապաքինվել է 154,718 մարդ:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 213,013 է, մահացել է 29,315 մարդ և ապաքինվել է 85,231 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 194,990 դեպք, մահացել է 29,427 մարդ:
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 170,551 դեպք, մահացել է 25,531 մարդ, ապաքինվել է 52,736 մարդ։
Գերմանիայում գրանցվել է 167,007 հաստատված դեպք, մահացել է 6,993 մարդ և առողջացել 135,100 մարդ։
Վարակի ծագման ու տարածման երկիր Չինաստանում արձանագրվել է 82,883 դեպք, մահացել 4,633 մարդ և վարակվածներից ապաքինվել է 77,911-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







