Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու 76 նոր դեպք է հայտնաբերվել, բուժվել է 28 մարդ, հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով կառավարությանը կից օպերատիվ շտաբին:
Այսօրվա դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2060-ի, բուժվել է 1508-ը, մահացել՝ 26-ը:
Ներկայում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակվում է 526 անձանց բուժումը, որոնցից 21-ի վիճակը գնահատվում է ծանր, 27-ի վիճակը՝ միջին ծանրության, իսկ մնացածներն իրենց նորմալ են զգում:
Անցած ժամանակահատվածում անցկացվել է 164 481 թեստավորում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







