Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 99 970-ի, մահվան ելքերինը՝ 6340-ի, արձանագրվել է առողջացման 80 475 դեպք: Այս մասին երեքշաբթի հայտնել է Իրանում Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիյանուշ Ջահանպուրը, փոխանցում է IRNA գործակալությունը։
«Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 1323 նոր դեպք է գրանցվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 99 970-ի»,-ասել է Ջահանպուրը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում, ցավոք, մահացել է 63 մարդ՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ Իրանում մահացել է 6340 մարդ։
Ջահանպուրի խոսքով՝ վարակվածների շրջանում ապաքինման 80 475 դեպք է գրանցվել:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12 միլիոնանոց Ուհանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







