Սիրիացի բանվորները վերականգնում են գրոհայիններից ազատագրված Մ-5 մայրուղին, որը կապում է Դամասկոսն ու Հալեպը: Այս մասին լրագրողներին պատմել են շինարարները՝ նշելով, որ ճանապարհները հիմնականում վնասվել են ականանետային արկերից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երբ մեր ռուս ընկերներն օգնեցին մեզ ազատել Մ-5 մայրուղին, մենք անմիջապես ձեռնամուխ եղանք աշխատանքի։ Շատ աշխատանք կար սակրավորների համար. նրանք իրակնացրին ականազերծման աշխատանքներ»,- լրագրողներին պատմել է գլխավոր ինժեներ Աբնազի Հասան Աբին։
Նրա խոսքով՝ բանվորների «բախտը բերել է» այն առումով, որ գրոհայինների մոտ ծանր տեխնիկա չի եղել, ուստի ճանապարհի հիմնականում վնասվել են ականանետերի գնդակոծություններից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







