Սիրիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել վերջ դնել միջազգային օրինականության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ոտնձգություններին: Այս մասին ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը փոխանցում է edaily.com-ը։
«ԱՄՆ- ի և Իսրայելի պահվածքը սպառնալիքի տակ է դնում Մերձավոր Արևելքի կայունությունը», — ընդգծվում Է փաստաթղթում: Դրանում դատապարտվում են Հորդանանի արևմտյան ափին Պաղեստինյան շրջանների մի մասը բռնակցելու՝ Վաշինգտոնի աջակցությամբ Իսրայելի իշխանությունների ծրագրերը:
«Իսրայելի կառավարության ագրեսիվ և էքսպանսիոնիստական կուրսը մարտահրավեր է բոլոր արաբական երկրներին, ինչը նրանցից պահանջում է պատասխանատու Պատմական դիրքորոշում զբաղեցնել ի պաշտպանություն ազգային շահերի, Իսրայելի հետ հարաբերությունների որևէ կարգավորման դեմ”,-նշվում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Ապրիլի 30-ին Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) Մերձավոր Արևելքի գծով միջազգային միջնորդներին (ԵՄ, ՄԱԿ, Ռուսաստան և ԱՄՆ) կոչ է արել շտապ հանդիպում անցկացնել՝ պաղեստինցիների և իսրայելցիների միջև խաղաղության շանսերը պահպանելու համար:
ԱՊԼ-ի այս ուղերձը հնչեց ի պատասխան Իսրայելի՝ Հորդանան գետի հովիտը և Մեռյալ ծովի հյուսիսը բռնակցելու ծրագրերի, ինչպես նաև մի շարք շրջաններ, որտեղ գտնվում են հրեական բնակավայրերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







