Ադրբեջանում բանկային համակարգի ճգնաժամ է հասունանում։ Բանն այն է, որ ադրբեջանցի բանկիրները համաճարակային ներկա վիճակում եկել էին այն համոզման, որ ԿԲ նախագահը կհեռանա իր պաշտոնից։ «Բայց նա մնաց և այժմ հարվածում է հին թշնամիներին»,-գրում է Известия-ն։
Ադրբեջանի Կենտրոնական բանկը անսպասելիորեն մտցրեց ժամանակավոր կառավարում երկրի 26 բանկերից չորսում (AGBank, NBC Bank, Amrahbank & Atabank) և դադարեցրեց նրանց աշխատանքը: Վերջին երկու բանկերից լիցենզիաների չեղարկումն առաջացրեց բողոքներ բնակչության և «փողոց դուրս եկած» բանկի աշխատակիցների շրջանում, ովքեր Կենտրոնական բանկի ղեկավարից պահանջում էին հանրային արձագանք և ստեծված իրավիճակի վերաբերյալ հրատապ մեկնաբանություն:
Ադրբեջանը ներկա պայմաններում աշխարհում առաջին երկիրն է, որտեղ մեկնարկում է բանկային համակարգի ճգնաժամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







