Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Ղազախստանի դեսպանին՝ Կասպից ծովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի հետեւանքով սպանվել է Ադրբեջանի մեկ եւ վիրավորվել երկու քաղաքացի: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Մայիսի 2-ին Բաքվում Ղազախստանի դեսպան Սերժան Աբդիքարիմովը Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովի կողմից է հրավիրվել ԱԳՆ: Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը լուրջ անհանգստություն է հայտնել Ղազախստանի Ազգային անվտանգության սահմանամերձ կոմիտեի ափամերձ պահակախմբի կողմից Ադրբեջանի քաղաքացիներ Գ. Իբրահիմովի, Է. Նուրիևի, Է. Ահմեդովի և Շ.Նովրուզովի նկատմամբ զենքի կիրառման վերաբերյալ, ինչի արդյունքում նրանիցի մեկը սպանվել է, երկուսը վիրավորվել։ Նրան են հանձնել Ադրբեջանի արտգործնախարարության համապատասխան նոտան»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում Խալաֆովը նշել է, որ հրազենի օգտագործումը, որի հետևանքով անձը մահացել է, «չի համապատասխանում երկու երկրների սահմանային ծառայությունների համագործակցության մեխանիզմին, Ադրբեջանի և Ղազախստանի միջև բարեկամության և եղբայրության ոգուն»: Նա դիմել է ղազախական կողմին ՝ միջադեպի հանգամանքների համակողմանի ուսումնասիրություն կատարելու և հետաքննության արդյունքների մասին տեղեկացնելու, ինչպես նաև հանգուցյալի դին արագ փոխանցելու խնդրանքով:
Իր հերթին, Աբդիքարիմովը խոր ափսոսանք է հայտնել Ադրբեջանի քաղաքացու մահվան կապակցությամբ: Նա նշել է, որ ինքը ղազախական կողմին է փոխանցելու ադրբեջանական կողմի գրությունն ու մտահոգությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







