Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում հայտնել է մարզպետ Գնել Սանոսյանը։ «Մարզում ընդհանուր ունենք 102 հաստատված դեպք»,-հավելել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2273-ի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



