Հայաստանում մայիսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2273-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 1010 քաղաքացի, փաստացի բուժվում է 1227-ը, գրանցվել է մահվան 33 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 23142 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 3 են։
Հիշեցնենք, որ երեկ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդության 2148 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



