Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն հասել է 95646-ի, մահվան ելքերը՝ 6091-ի, արձանագրվել է ապաքինման 76318 դեպք: Այս մասին ուրբաթ հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, փոխանցում է IRNA գործակալությունը։
«Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 1006 նոր դեպք է հայտնաբերվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 95646-ի»,-ասել է Ջահանփուրը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ վերջին մեկ օրում, ցավոք, մահացել է 63 մարդ՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ Իրանում արդեն 6091 մարդ է մահացել:
Ջահանփուրի խոսքով՝ վարակվածների շրջանում ապաքինման 76318 դեպք է արձանագրվել։ «Կորոնավիրուսով 2899 հիվանդ գտնվում է ծանր վիճակում»,- ասել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







