Ողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 3,309,049։ Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։
Կորոնավիրուսային պանդեմիայից մահացածների թիվը կազմում 234,142 մարդ, ապաքինվել է 1,043,048 մարդ:
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 1,095,304, մահացածների թիվը 63,871 է, ապաքինվել է 155,737 մարդ։
Երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 239,639, իսկ մահացության ցուցանիշը կազմում է 24,543, ապաքինվել է 137,984 մարդ:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 205,463 է, մահացել է 27,967 մարդ և ապաքինվել է 75,945 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 171,253 դեպք, մահացել է 26,771 մարդ:
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 167,178 դեպք, մահացել է 24,376 մարդ, ապաքինվել է 49,476 մարդ։
Գերմանիայում գրանցվել է 163,009 հաստատված դեպք, մահացել է 6,623 մարդ և առողջացել 123,500 մարդ։
Վարակի ծագման ու տարածման երկիր Չինաստանում արձանագրվել է 82,874 դեպք, մահացել 4,633 մարդ և վարակվածներից ապաքինվել է 77,642-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







