Սիրիական Աֆրին քաղաքում տեղի ունեցած պայթյունից հետո ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղարը գրառում է կատարել իր Թվիթերյան միկրոբլոգում։
«ԱՄՆ-ը վերահաստատում է իր աջակցությունը Սիրիայում հրադադարի մասին համաձայնագրին և կոչ անում իրագործել հրադադարի մասին համազգային համաձայնագիրը՝ ահաբեկչական վախկոտ գործողությունից հետո, որն իրականացվել է Աֆրինի անմեղ զոհերի նկատմամբ»,- գրել է Պոմպեոն։
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է հակամարտության ցանկացած կողմից նման չարագործության անթույլատրելիությունը։
Հիշեցնենք, որ սիրիական Աֆրինում ցիստեռնի պայթյունից 40 մարդ է զոհվել, որից 11-ը՝ երեխա։
@SecPompeo: The United States renews its call for support and implementation of a nationwide ceasefire in #Syria following today’s cowardly act of terror carried out on innocent victims in #Afrin. Such acts of evil are unacceptable from any side in this conflict.
— Secretary Pompeo (@SecPompeo) April 28, 2020
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







