Ողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալներով, կազմում է 3,138,903։ Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։
Կորոնավիրուսային պանդեմիայից մահացածների թիվը կազմում 218,010 մարդ, ապաքինվել է 956,064 մարդ:
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 1,035,765, մահացածների թիվը 59,266 է, ապաքինվել է 142,238 մարդ։
Երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 232,128, իսկ մահացության ցուցանիշը կազմում է 23,822, ապաքինվել է 123,903 մարդ:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 201,505 է, մահացել է 27,359 մարդ և ապաքինվել է 68,941 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 165,911 դեպք, մահացել է 23,660 մարդ, ապաքինվել է 46,886 մարդ։
Գերմանիայում գրանցվել է 159,912 հաստատված դեպք, մահացել է 6,314 մարդ և առողջացել 117,400 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 161,145 դեպք, մահացել է 21,678 մարդ:
Վարակի ծագման ու տարածման երկիր Չինաստանում արձանագրվել է 82,858 դեպք, մահացել 4,633 մարդ և վարակվածներից ապաքինվել է 77,578-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







