Ադրբեջանում վերջին 24 ժամում կորոնավիրուսային վարակի 39 նոր դեպք է հաստատվել։ Այս մասին հայտում է Trend-ը՝ հղում անելով երկրի օպերատիվ շտաբի հայտարարությանը։
Հաղորդվում է, որ երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 1 717-ի։
«Վերջւն մեկ օրում բուժվել է 59 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1 221»,- ասվում է հայտարարության մեջ։
Վարակից մահացել է, ընդհանուր առմամբ, 22 մարդ:
Ներկայում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակվում է 474 անձանց բուժումը, որոնցից 15 — ի վիճակը գնահատվում է ծանր, 22-ի վիճակը՝ միջին ծանրության։
Վարակի արձանագրումից ի վեր անցկացվել է 132 640 թեստ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







