Առաջին դասարանցիների ընդունելության գործընթացն էլեկտրոնային կլինի ամբողջ հանրապետությունում: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, Կառարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Փոխնախարարը նշել է, որ ընդունելությունը նախատեսվում է կազմակերպել հունիսի առաջին տասնօրյակում, իսկ առաջնահերթությունը տրվելու է տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցողներին, ինչպես նաև տվյալ հաստատության աշխատակիցների երեխաներին։
Անդրեասյանը նաև նշել է, որ մարտից սկսել են փորձարկումներ և ճշգրտումներ արել համակարգում, որ որևէ տեխնիկական խնդիր չառաջանա։
Փոխնախարարը հիշեցրել է, որ նախորդ տարի միայն Երևանում է առաջին դասարանցիների ընդունելությունն անցկացվել էլեկտրոնային տարբերակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







