ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Վաշինգթոնի կողմից Պեկինին ֆինանսական պահանջներ առաջադրելու հնարավորության մասին՝ կապված նոր կորոնավիրուսի տարածման հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Երկուշաբթի Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ-ի ղեկավարը հաստատել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը քննարկում է գործողությունների նման տարբերակը: Այդ մասին նա հայտարարել է այն բանից հետո, երբ լրագրողներից մեկը Թրամփին հարցրել է, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է հետևել Գերմանիայի օրինակին, որն իբր Չինաստանին 130 մլրդ դոլարի նոր կորոնավիրուսի բռնկման հաշիվ է ներկայացրել:
«Մենք հնարավորություն ունենք դրան հասնել շատ ավելի հեշտ ձևով։ Մենք խոսում ենք ավելի մեծ գումարի մասին, քան Գերմանիան»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ իրենք դեռ գումարի վերջնական չափը չենք որոշել։
ԱՄՆ նախագահը նաև հերթական անգամ հանդես է եկել պնդումներով այն մասին, որ Չինաստանը բավականաչափ արագ միջոցներ չի ձեռնարկել նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







