Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ապրիլի 28-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,808-ի, հիվանդներից 848-ն արդեն բուժվել է, մահացել է 29 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 497 դեպք, մահացել է 6 մարդ, հիվանդներից 156-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1,678 դեպք, 22 մարդ մահացել է, 1,162-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 112,261 դեպք, ապաքինվել է՝ 33,791-ը, գրանցվել է մահվան 2,900 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 91,472-ի, ապաքինվել է 70,933 մարդ, արձանագրվել է 5,806 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 87,147-ի, ապաքինվել է 7,346 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 794 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







