Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:38

Թուրք ընդդիմադիր պատգամավորը կոչ է արել առերեսվել Հայոց ցեղասպանության հետ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն կոչ է արել առերեսվել սեփական անցյալի և Հայոց ցեղասպանության հետ, փոխանցում է ermenihaber-ը։

Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ սոցցանցերի իր էջերում Թանրըքուլուն հրապարակումներ է կատարել՝ օգտագործելով հայերեն և անգլերեն «Երբեք չմոռանալ» հեշթեգը։

«1915թ․ ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Ստամբուլում և տարվեցին Չանքըրը ու Անկարա և անհետ կորսվեցին։ Քանի դեռ անցյալի հետ չենք առերեսվել, վերքերը երբեք չեն բուժվի», — նշել է թուրք պատգամավոր։

Թուրքական մամուլը հիշեցնում է, որ տարիներ առաջ նմանատիպ բովանդակությամբ գրավոր հայտարարություն էր տարածել նաև ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ 2016թ․ ապրիլի 24-ին, այն բանից հհետո, երբ Ֆրանցիսկո Պապը և Եվրախորհրդարանը կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Քըլըչդարօղլուն հետևյալ հայտարարությունն էր տարածել․

«1915թ․ տեղի է ունեցել մի մեծ ողբերգություն, որը թե հայերի, թե մուսուլմանների հիշողության մեջ տրավմատիկ հետք է թողել։ Այդ մեծ ողբերգությունից ծագած տրավմայի հետևանքների չեզոքացումը մեղադրող, հանդիմանող քաղաքական հայտարարություններով հնարավոր չի լինելու ապահովել։ Այս առումով թե հոգևոր առաջնորդների, թե մնացած բոլորի խնդիրը պետք է լինի այնպես անել, որ անցյալի այդ ողբերգությունը ոչ թե հանգեցնի նոր սերունդների միջև բախումների, այլ նպաստի համատեղ ջանքերով վշտերի ու վերքերի բուժմանը։ Իհարակե համերաշխ ապագա կառուցելը չի նշանակում մոռանալ անցյալը, ընդհակառակը, դրա համար անհրաժեշտ է անկեղծորեն առերեսվել տեղի ունեցած ողբերգության հետ»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+