Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանի 84 շրջաններում հաստատվել է կորոնավիրուսի 6198 նոր դեպք: Նրանցից 43,4%-ը չի ունեցել հիվանդության կլինիկական դրսևորումներ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Մոսկվայի օպերատիվ շտաբը։
Ըստ աղբյուրի՝ արձանագրվել է 50 մահվան ելք: Մեկ օրում Ռուսաստանում լիովին ապաքինվել է 579 մարդ։
Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ Ռուսաստանի 85 շրջաններում կորոնավիրուսի 87 147 դեպք է գրանցվել: Ողջ ընթացքում արձանագրվել է 794 մահ, առողջացել է 7346 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







