Լոնդոնի ICE բորսայում 2020 թվականի հունիսի մատակարարումներով Brent ապրանքանիշի նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 3,17 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 20,76 դոլարի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
WTI նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 9,86 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 15,27 դոլարի։
Նավթային գնանկումները տեղի են ունենում կորոնավիրուսով վարակվածների թվի շարունակվող աճի մասին լուրերի ֆոնին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







