Իրանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 60 մարդ, դա վերջին մեկուկես ամսվա ընթացքում ամենացածր օրական ցուցանիշն է: Այս մասին РИА новости-ի փոխանցմամբ՝ ասել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը:
Մահվան դեպքերի ընդհանուր թիվը Իրանում հասել է 5710-ի: «Երկրում անցնող օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1153 նոր դեպք: Այսպիսով, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 90 481-ի»,-տեղեկացրել է Ջահանպուրը:
Իրանում կորոնավիրուսով վարակվածներից 69 657 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







