Սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական քննարկումների անցկացումը կախված կլինի ՄԱԿ-ի բժշկական ծառայության, ինչպես նաև Նյու Յորքի իշխանությունների հանձնարարականներից: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում հայտնել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Ռիիմ Աբացան։
Աբացան նշել է, որ Գլխավոր ասամբլեայի նախագահը փուլ առ փուլ համաձայնեցնում է վիրտուալ ձևաչափով անցկացնելու կամ առաջիկա բոլոր միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին որոշումը:
«Այժմ մենք որոշում ենք կայացրել Մայիսյան միջոցառումների վերաբերյալ, հաջորդ շաբաթ որոշում կկայացվի այն նիստերի վերաբերյալ, որոնք պետք է տեղի ունենան հունիսին»,- պարզաբանել է նա:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ սեպտեմբերի մասին խոսելը դեռ վաղ է, սակայն որոշ քննարկումներ ընթանում են։
Աբացան նաև նշել է, որ 193 երկրներից բաղկացած կառույցի համար առցանց ձևաչափով աշխատանքի անցնելը հեշտ չի լինի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







