Մինչ այժմ Թուրքիայում կորոնավիրուսային վարակով 16 477 հիվանդ ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցներից։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարարի հայտարարությանը։
Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսից ևս 117 մահվան ելքով դեպք, զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2 376-ի:
Կորոնավիրուսային վարակի գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 98 674-ի, իսկ վերջին 24 ժամում հաստատվել է վարակի ևս 3 083 նոր դեպք։
Անցած օրվա ընթացքում կատարվել է Covid-19-ի առկայության 37 535 թեստ, իսկ հիվանդության բռնկման սկզբից անցկացվել է 750 944 թեստ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







