Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:56

Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել չգործածել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Բոնդարը նամակ է հղել պետական մարմինների ներկայացուցիչներին՝ խնդրելով չմասնակցել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և չարտասանել «հայոց ցեղասպանություն» եզրույթը։

Վասիլի Բոնդարի նամակն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի տեղակալ Դարյա Վոլոդինան։  «ԱԳՆ-ի ներկայացուցիչների հետ շփվելուց հետո դեռ անցյալ տարի պարզ էր, որ այդ նախարարության որոշ աշխատակիցներ խորապես անտարբեր են ինչպես Ուկրաինայի, այնպես էլ առանձին վերցրած մեր քաղաքացիների ճակատագրի հանդեպ ։ Բայց ոչ պակաս խնդիր է որոշ անձանց բացարձակ անգրագիտությունը, ովքեր աշխատում են այնտեղ»,-գրել է նա։

«Ուկրաինան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և կիրառում է «1915թ․ ողբերգական իրադարձություններ» արտահայտությունը», — ասված է Բոնդարի նամակում, որում նաև նշվում է որ Հայաստանը գտնվում է «ՌԴ արտաքին քաղաքականության ուղեծրում» և միջազգային կազմակերպություններում քվեարկում է Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունեցող բանաձևերի դեմ։

Հայոց ցեղասպանության հարցը, ըստ նամակի, զգայուն է Ուկրաինայի ռազմավարական գործընկեր Թուրքիայի համար։

Ռադայի պատգամավորը սուր քննադատության է ենթարկել փոխնախարարի նամակը՝ նշելով, որ ԱԳՆ-ն անտարբել է Ուկրաինայի և նրա առանձին քաղաքացիների ճակատագրի հանդեպ: «Սա նաև որոշակի անձանց անգրագիտության հետևանքն է, որոնք այնտեղ աշխատում են», — ասել է նա:

Պատգամավոր Վոլոդինան հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան, Իտալիան ու Նիդերլանդները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+