Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ապրիլի 22-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,401-ի, հիվանդներից 609-ն արդեն բուժվել է, մահացել է 24 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 408 դեպք, մահացել է 4 մարդ, հիվանդներից 97-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1,480 դեպք, 20 մարդ մահացել է, 865-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 95,591 դեպք, ապաքինվել է՝ 14,918-ը, գրանցվել է մահվան 2,259 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 84,802-ի, ապաքինվել է 60,965 մարդ, արձանագրվել է 5,297 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 52,763-ի, ապաքինվել է 3,873 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 456 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







