Իրանում վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1.297 նոր դեպք․ երկրում, ընդհանուր առմամբ, գրանցվել է վարակի 84.802 դեպք։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Վերջին մեկ օրվա ընթացքում մահացածների թիվն ավելացել է 88-ով, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5.297։
Հադորդվում է, որ ծանր վիճակում է գտնվում 3.357 անձ, իսկ մինչ այժմ թեստավորվել է 365․723 անձ։
«Վերջին մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 1.692-ով․ ընդհանուր առմամբ ապաքինվել 60.965 մարդ»,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







