ԱՄՆ-ում կորոնավիրուսից բուժման տարբեր մեթոդների ավելի քան 70 փորձարկումներ են ընթանում։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Թրամփը հայտնել է, որ այժմ ԱՄՆ-ում կատարվում է 72 ակտիվ փորձարկում, կատարվում են տասնյակ թերապևտիկ և բուժման մեթոդների հետազոտություններ, ևս 211 մեթոդ պլանավորման փուլում է։
«Անձամբ ես նախընտրում եմ բուժական մեթոդները, քանի որ դրանք օգնում են մարդկանց միանգամից»,- հայտնել է ԱՄՆ նախագահը։
Բժիշկները ավելի վաղ նախազգուշացրել էին, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումը կտևի առնվազն 12-18 ամիս։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







