Ողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 2,482,158։ Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։
Կորոնավիրուսային պանդեմիայից մահացածների թիվը կազմում 170,470 մարդ, ապաքինվել է 652,170 մարդ:
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 792,913, մահացածների թիվը 42,517 է, ապաքինվել է 72,389 մարդ։
Երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 200,210, իսկ մահացության ցուցանիշը կազմում է 20,852, ապաքինվել է 80,587 մարդ:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 181,228 է, մահացել է 24,114 մարդ և ապաքինվել է 48,877 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 155,383 դեպք, մահացել է 20,265 մարդ, ապաքինվել է 37,409 մարդ։
Գերմանիայում գրանցվել է 147,065 հաստատված դեպք, մահացել է 4,862 մարդ և առողջացել 95,200 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 124,743 դեպք, մահացել է 16,509 մարդ:
Վարակի ծագման ու տարածման երկիր Չինաստանում արձանագրվել է 82,758 դեպք, մահացել 4,632 մարդ և վարակվածներից ապաքինվել է 77,123-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







