Բավականին բարդ է գտնել այն քաղաքացիներին, ովքեր այս օրերին առավել շատ են տուժել կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե որքանո՞վ է արդյունավետ այն մոտեցումը, որ չգրանցված աշխատողներին կառավարությունը փորձում է գտնել անուղղակի՝ 9-րդ, 11-12 և 7-րդ ծրագրերի միջոցով։
«Կառավարությունն իրականացնում է տարբեր միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան գտնել առավել տուժած և չգրանցված աշխատանք ունեցող քաղաքացիներին»,- ասաց վարչապետի օգնականը՝ հավելելով, որ քննարկվում են նաև աջակցության այլ ծրագրեր։
Սարգսյանը հայտնեց, որ կորոնավիրուսից առավել շատ տուժած սոցիալական խումբը նրանք են, ովքեր եղել են օրավարձով աշխատողներ, ինչպես նաև ընտանիքում չկան անչափահաս երեխաներ, որոնք միջոցով հնարավոր լինի նրանց գտնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







