Թուրքիայում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային վարակով 11 976 հիվանդ ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցներից: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի առողջապահության նախարարի գրառմանը։
Վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսից (COVID-19) ևս 127 մահվան ելքով դեպք, զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2017-ի:
Կորոնավիրուսային վարակի գրանցված դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 86 306-ի, իսկ վերջին մեկ օրվա ընթացքում հաստատվել է վարակի 3 977 նոր դեպք։
Անցած օրվա ընթացքում Covid-19-ի առկայության 35 344 թեստ է կատարվել, իսկ ընդհանուր առմամբ, հիվանդության բռնկման սկզբից կատարվել է 634 277 թեստ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







