4-րդ մահվան դեպքը Վրաստանում: Տեղեկությունը տարածվել է կառավարության ստեղծած stopcov.ge կայքում, փոխանցում է Ալիք Մեդիան:
Մահացածը 70 տարեկանից բարձր է եղել, բուժվում էր Բաթումիի «Մեդալֆա» կլինիկայում: Բուժումը մեկնարկել էր ապրիլի 8-ին, վարակման աղբյուրը Քոբուլեթիից էր, կորոնավիրուսին զուգահեռ ունեցել է այլ հիվանդություններ ևս:
Ապրիլի 18-ի դրությամբ, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 388 դեպք, այստեղից 86-ն ապաքինվել է, 4-ը՝ մահացել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







