Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվելու ևս 57 դեպք է հայտնաբերվել, բուժվել է 68 մարդ, հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբին:
Տեղեկատվության համաձայն՝ այսօրվա դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակվելու 1 340 դեպք է հայտնաբերվել, բուժվել է 528, մահացել է 15 մարդ: Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակվում է 797 անձանց բուժումը: 26 հիվանդների վիճակը գնահատվում է ծանր, 35-ը՝ միջին ծանրության, իսկ մնացածներն իրենց լավեն զգում:
Անցած ժամանակահատվածում վարակման նոր դեպքերի հայտնաբերման համար անցկացվել է 86 607 թեստ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







