Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ սահմանափակումների պատճառով ՌԴ-ում կացության կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացին չի կարողացել մեկնել Հայաստանից. Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ խնդիրը լուծվել է։
«Արտակարգ դրություն հայտարարելուց մի քանի օր անց անց Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել Հայաստանի մարզերից մեկի բնակիչ, ՀՀ քաղաքացի Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ընտանիքի հետ վերամիավորվելու հարցով։
Նա տեղեկացրել է, որ եկել է Հայաստան ծնողներին տեսակցելու և չի կարողանում վերադառնալ ՌԴ, որտեղ տևական ժամանակ բնակվում է կնոջ հետ և ունի այնտեղ ժամանակավոր կացության թույլտվություն։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արդյունավետ և արագ արձագանքման արդյունքում՝ հաշվի առնելով ժամանակավոր կացություն թույլտվությունը քաղաքացին կարողացել է ձեռք բերել տոմս և վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







