Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանի 81 տարածաշրջաններում հաստատվել է կորոնավիրուսի 4070 նոր դեպք, գրանցվել է 41 մահվան ելքով դեպք: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Մոսկվայի օպերատիվ շտաբը։
Վարակի առաջին դեպքն է ախտորոշվել է Ալթայի Հանրապետությունում։ Աղբյուրի համաձայն՝ մեկ օրում Ռուսաստանում լիովին ապաքինվել է 286 մարդ։
Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ Ռուսաստանում 85 շրջաններում կորոնավիրուսի 32 008 դեպք է գրանցվել: Ողջ ընթացքում արձանագրվել է 273 մահ, ապաքինվել է 2590 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







