Ողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 2,2 միլիոնին։ Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։
Կորոնավիրուսային պանդեմիայից մահացածների թիվը կազմում 146,855 մարդ, ապաքինվել է 552,735 մարդ:
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 678,144, մահացածների թիվը 34,641 է, ապաքինվել է 57,844 մարդ։
Երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 184,948, իսկ մահացության ցուցանիշը կազմում է 19,315, ապաքինվել է 74,797 մարդ:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 168,941 է, մահացել է 22,170 մարդ և ապաքինվել է 40,164 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 165,027 դեպք, մահացել է 17,920 մարդ, ապաքինվել է 32,812 մարդ։
Գերմանիայում գրանցվել է 137,698 հաստատված դեպք, մահացել է 4,052 մարդ և առողջացել 81,800 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 103,093 դեպք, մահացել է 13,729 մարդ:
Վարակի ծագման ու տարածման երկիր Չինաստանում արձանագրվել է 82,692 դեպք, մահացել է 4,632 մարդ և վարակվածներից ապաքինվել է 77,944 -ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







