«Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ մի խումբ քաղաքացիների հետ այսօր տեսակապի միջոցով շփվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Ռուսաստանում Հայասատնի դեսպանատունը։
Դեսպանությունը նշում է, որ չնայած իրենց հորդորներին և հյուրատներում տեղավորելու առաջարկություններին՝ քաղաքացիների մեծ մասը նախընտրում է մնալ օդանավակայանում։
«Շնորհակալ ենք մեր հայրենակիցներին և տարբեր համայնքային կառույցներին՝ այս օրերին տարբեր միջոցներով օդանավակայանում գտնվող քաղաքացիներին աջակցելու համար, այդ թվում նաև՝ սննդի ապահովման և այլ կարգի հարցերով։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և քաղաքացիներին անհրաժեշտ սանիտարահիգենիկ պարագաներով (դիմակներ, ձեռնոցներ, անտիսեպտիկ լուծույթներ) ապահովելու կարևորությունը, մեր խնդրանքն ենք ուղղում մեր հայրենակիցներին՝ այս հարցում հնարավորության դեպքում աջակցելու համար»,- նշվում է հարորդագրության մեջ։
Դեսպանությունը նշում է, որ օդանավակայանում գտնվողներին վերոնշյալ պարագաների փոխանցման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները կարող են իրենց հետ կապ հաստատել 8 (925) 052 -55 -28 հեռախոսահամարով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







