Ռուսաստանում նոր կորոնավիրուսային վարակով վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում աճել է 3 388-ով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ օպերատիվ շտաբի հաղորդագրությանը։
Նշվում է, որ այժմ Ռուսաստանում գրանցվել է, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային վարակի 24 490 դեպք, վարակի դեպք չի գրանցվել միայն Ալթայի հանրապետությունում։
Հաղորդվում է, որ անցած մեկ օրում ապաքինվել է 292 մարդ ապաքինվել է, իսկ ապաքնինվածների ընդհանուր թիվը 1 986 է։
Վերջին մեկ օրում գրանցվել է մահվան 28 դեպք, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 198։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







