ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ի դեպքում չի կատարել իր աշխատանքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը, որը, նրա խոսքով, ժամանակին տեղեկություններ չի տրամադրել կորոնավիրուսի մասին, ինչպես նաև ճշմարտությունը չի հասցրել համաշխարհային հանրությանը:
«Մեզ պետք են հարցերի պատասխաններ, պետք է թափանցիկություն… պետք է, որ ԱՀԿ-ն կատարի իր աշխատանքը, իրականացնի իր հիմնական գործառույթը, որպեսզի աշխարհն ունենա ճշգրիտ, ժամանակին, արդյունավետ, հավաստի տեղեկատվություն այն մասին, թե ինչ է կատարվում առողջապահության համաշխարհային ոլորտում: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է Պոմպեոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







