Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիան դեռ չի հասել իր գագաթնակետին։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը, փոխանցում է Reuters-ը։
ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ Իտալիայում և Իսպանիայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը բարելավվել է, սակայն Մեծ Բրիտանիայում և Թուրքիայում նկատվում է վարակակիրների թվի կայուն աճ։
Հարիսը նշել է, որ Եվրոպային և ԱՄՆ-ին բաժին են ընկնում կորոնավիրուսի վարակակիրների շուրջ 90 %-ը։ ԱՀԿ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը կհայտնաբերվի ոչ շուտ, քան մեկ տարի անց։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







