Ադրբեջանում կորոնավիրուսով վարակի 49 նոր դեպք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբի հայտարարությունը:
Հաղորդվում է, որ բուժվել է 62 մարդ, և ևս 1 քաղաքացի մահացել է։
Ընդհանուր առմամբ, երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 1197 դեպք, որոնցից բուժվել է 351-ը, մահացել է 13 մարդ: Ներկայումս հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակվում է 833 անձանց բուժումը, որոնցից 24-ի վիճակը գնահատվում է ծանր, 28-ի վիճակը՝ միջին ծանրության, իսկ մնացածներն իրենց լավ են զգում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







