Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն հասել է 74877-ի, մահվան դեպքերը՝ 4683-ի, արձանագրվել է ապաքինման 48129 դեպք: Այս մասին երեքշաբթի հայտնել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիյանուշ Ջահանպուրը, փոխանցում է IRNA-ն։
«Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվելու 1574 նոր դեպք է հայտնաբերվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 74877-ի», — ասել է Ջահանպուրը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ վերջին մեկ օրում, ցավոք, մահացել է 98 մարդ, հավելելով, որ ընդհանուր առմամբ Իրանում մահացել է արդեն 4683 մարդ:
«Կորոնավիրուսով 3691 հիվանդ գտնվում է ծանր վիճակում», — ճշտել է Ջահանպուրը:
Ջահանպուրի խոսքով՝ վարակվածների շրջանում ապաքինման 48129 դեպք է գրանցվել։
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12 միլիոնանոց Ուհանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







