Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ևս 24 նոր դեպք։ Թարմացված տեղեկատվությունը հասանելի է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ վեբ-կայքում stopcov.ge, թոխանցում է 1tv.ge-ն։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 296 հիվանդներից վերականգնվել է 68-ը, մահացել՝ 3-ը ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 4834 մարդ, հիվանդանոցներում՝ 434։
Դրա հետ մեկտեղ, Վրաստանի երեք քաղաքացիներ են տեղափոխվել արտասահմանից կորոնավիրուսից բուժվելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







