Թուրքիայի խորհրդարանը որոշում է ընդունել կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված շուրջ 90 հազար կալանավորների ժամանակավոր ազատ արձակման մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և ազգային շարժման ազգայնական կուսակցության ներկայացրած օրենսդրական ակտի համաձայն՝ ազատազրկման վայրերից ժամանակավորապես ազատվում են նրանք, ովքեր դատապարտվել են ոչ ծանր հանցագործությունների համար, որոնք պատիժ են կրում գաղութներում։
Նրանք ազատ կարձակվեն մինչև մայիսի 31-ը, որից հետո կշարունակեն պատիժը կրել:
Որոշման համաձայն՝ եթե այդ ժամանակ պանդեմիայի տարածման տեմպը չնվազի, ապա ազատության մեջ գտնվելու ժամկետը կարող է երկարաձգվել
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







