Թուրքիայում վերջին մեկ օրվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսից ևս 98 մահվան դեպք է գրանցվել, երկրում հիվանդության զոհերի ընդհանուր թիվը հասել է 1296-ի։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով հայտնել Է հանրապետության երկրի առողջապահության նախարարի գրառմանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 61 049-ի, իսկ վերջին 24 ժամում 4093 թեստ դրական արդյունք է տվել:
Թուրքիայում ներկայումս վերականգնվել է և դուրս են գրվել հիվանդանոցներից ընդհանուր առմամբ 3957 հիվանդ:
Ապրիլի 13-ին երկրում վիրուսի 34 456 թեստ է կատարվել, իսկ հիվանդության բռնկման սկզբից Թուրքիայում անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմել է 410 556:
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայումս ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է անցնում 1786 հիվանդ: Թուրքիայում Covid-19-ի զոհերի թիվը հասել է 1296-ի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







