Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ապրիլի 14-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,039-ի, հիվանդներից 211-ն արդեն բուժվել է, մահացել է 14 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 272 դեպք, մահացել է 3 մարդ, հիվանդներից 68-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1,148 դեպք, 12 մարդ մահացել է, 289-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 61,049 դեպք, ապաքինվել է՝ 3,957-ը, գրանցվել է մահվան 1,296 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 73,303-ի, ապաքինվել է 45,983 մարդ, արձանագրվել է 4,585 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 18,328-ի, ապաքինվել է 1,470 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 148 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







