Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն հասել է 73303-ի, մահվան դեպքերը՝ 4585-ի, արձանագրվել է 45983 առողջացման դեպք: Այս մասին երկուշաբթի հայտնել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիյանուշ Ջահանպուրը։
«Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 1617 նոր դեպք է հայտնաբերվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 73303-ի»,-ասել է Ջահանպուրը մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է IRNA գործակալությունը։
Նա նշել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում, ցավոք, մահացել է 111 մարդ, հավելելով, որ ընդհանուր առմամբ Իրանում մահացել է արդեն 4585 մարդ:
«Կորոնավիրուսով 3877 հիվանդ գտնվում է ծանր վիճակում», — ընդգծել է Ջահանպուրը:
Նրա խոսքով՝ վարակվածների շրջանում ապաքինման 45983 դեպք է գրանցվել։
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքում՝ 12 միլիոնանոց Ուհանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







