Հայաստանի մշտական բնակչության 12 % կամ ավելի քան 353 000 մարդ գտնվում է ռիսկային խմբում՝ ըստ տարիքի՝ անկախ առողջական վիճակից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած արտահերթի նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
Պարետը նշեց, որ Հայաստանում կորոնավիրուսային վարակի համատեքստում վտանգավոր հիվանդություններով տառապում են հետևյալ խմբում ներգրավված անձինք՝
-երկրորդ տիպի շաքարախտ՝ 77 418 մարդ
-սրտի իշեմիկ հիվանդություն՝ 71՝ 025
-հիպերտենզիա-145, 408
«Այստեղ խոսքը միայն գրանցված դեպքերի մասին է, ռիսկերը մեծանում են տարեց մարդկանց մոտ մի քանի քրոնիկական հիվանդությունների առկայության դեպքում»,- ասաց պարետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







