Ողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,853,496-ի։ Այս մասին տեղեկանում ենք worldometers.info կայքից։
Կորոնավիրուսային պանդեմիայից մահացածների թիվը գերազանցել է 114 հազարը, ապաքինվել է ավելի քան 423 հազար մարդ:
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 560,433, մահացածների թիվը 22,115 է, ապաքնինվել է 32,634 մարդ։
Երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 166,831, իսկ մահացության ցուցանիշը կազմում է 17,209, ապաքինվել է 62,391 մարդ:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 156,363 է, մահացել է 19,899 մարդ և ապաքինվել է 34,211 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 132,591 դեպք, մահացել է 14,393 մարդ, ապաքինվել է 27,186 մարդ։
Գերմանիայում գրանցվել է 127,854 հաստատված դեպք, մահացել է 3,022 մարդ և առողջացել է 60,300 մարդ։
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է։ Այստեղ գրանցվել է վարակի 84,279 դեպք, մահացել է 10,612 մարդ
Վարակի ծագման երկիր Չինաստանում արձանագրվել է 82,160 դեպք, մահացել է 3,341 մարդ և վարակվածներից ապաքինվել է 77,663-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







