Հայաստանում ապրիլի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1013-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 197 քաղաքացի, փաստացի բուժվում է 803-ը, գրանցվել է մահվան 13 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 7164 թեստավորում։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 967 դեպք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







