Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները ապրիլի 12-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 967-ի, հիվանդներից 173-ն արդեն բուժվել է, մահացել է 13 մարդ։
Վրաստանում գրանցվել է վարակման 242 դեպք, մահացել է 3 մարդ, հիվանդներից 60-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1,058 դեպք, 11 մարդ մահացել է, 200-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 52,167 դեպք, ապաքինվել է՝ 2,965-ը, գրանցվել է մահվան 1,101 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 70,029-ի, ապաքինվել է 41,947 մարդ, արձանագրվել է 4,357 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 13,584-ի, ապաքինվել է 1,045 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 106 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







